Armenian text to speach

2008-ին ինչու՞ էիր կոկորդդ ճղելով «Լևոն, Լևոն…» գոռում, կանգնում կողքին. Դավիթ Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանն իր թիրախում է պահում եկեղեցին՝ պարբերաբար անդրադառնալով բարձրաստիճան հոգևորականներին, պնդելով, որ նրանք չեն պահել իրենց կուսակրոնության ուխտը:

ArmLur.am-ի հետ զրույցում միջազգայնագետ Դավիթ Կարապետյանն, անդրադառնալով Փաշինյանի այս հայտարարություններին, նշեց հետևյալը.

«Ենթադրենք կաթողիկոսն արհամարհում է պահանջը, բան չի ասում, Փաշինյանն էլ փաստեր չունի, «պարաժ» է անում, այդժամ ի՞նչ պետք է անի.

Կաթողիկոսից ու ենթադրյալ զավակից թաքուն (որովհետև պարտադրանքով չի կարող ստիպել) մազ կամ արյուն է վերցնելու, ԴՆԹ թեստ անի՞։ Հետո էլ անալիզի պատասխաններն է հրապարակելու՞: Փաշինյա՛ն, դու հասկանու՞մ ես, որ կինո ես բռնել…
Ախր, պարզից էլ պարզ է, որ ապացուցելու նպատակ էլ չունես, կարևորն այդ ինտրիգային թեզը շրջանառության մեջ դնելն ու դա սենսացիաների սիրահարների գլուխները մտցնելն է:
Առավել ևս, որ ստատուսումը գրել է.
«Պնդում եմ, որ Գարեգին Բ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի: Թող Գարեգին Բ-ն ինձ դատի տա հայտարարված արժեքներին և Կաթողիկոսի կարգավիճակին իր համապատասխանելիությունը ապացուցելու համար»:

ArmLur.am-ի զրուցակիցը նշում է, որ փաստեր ներկայացնելու, անուն տալու փոխարեն Փաշինյանը զուտ պնդում է կատարում ու գնդակը նետում է Կաթողիկոսի դաշտը, «թե բա հարց ունենաս, դատի տուր…»։

«Ախր շա՜տ հնարամիտն է, հա՜, չնայած որ, շուստրիությունը «не прокатит»…
Հիմա ո՞նց է ասածի տակից դուրս գալու:
Նա նաև անպատասխանատու «աբիժնիկի» ու ստոր արարածի ևս մի «կլեյմո» է կենսագրականումդ ավելացնում, առավոտ լուսով գրելով հետևյալը.

«Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է եւ նա իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին»:

Ո՞նց չասեմ, ա՛յ մունդռիկ, բա որ նա կեղծիքի հիմնադիրն էր, 2008-ին ինչու՞ էիր կոկորդդ ճղելով «Լևոն, Լևոն…» գոռում, կանգնում կողքին, ավելի ճիշտ, վազվզում, ցուցումները կատարում:
Ի՞նչ էիր անում դու ընտրակեղծարարի հետ:
7 տարի անց, տեսար նրան կաթողիկոսի մոտ ու նոր հիշեցի՞ր, որ կուռք-իդոլդ ևս կեղծարար է:
Բա Քոչարյանին էիր տվել այդ կոչումը:
Ճակատագրի ինչպիսի հեգնանք.
Հա՛մ գիտեր, որ ընտրությունների կեղծման հիմնադիրն է, հա՛մ էլ 2008-ին նրա կողքին կանգնած հեղաշրջման միջոցով ուզում էր նորից բերել իշխանության»,- ասաց Դավիթ Կարապետյանը:

Զրուցեց Նանիկ Աղասյանը




Լրահոս