Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակը հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանի հետ պայմանագիր է ստորագրել Իրանում ութ ատոմակայան կառուցելու վերաբերյալ:
Էբրահիմ Ռեզաեին երկուշաբթի օրը հայտնել է, որ Ռուսաստանի հետ համաձայնագրի շրջանակներում Իրանում կառուցվելու է ութ ատոմակայան, որոնցից չորսը տեղակայված կլինեն Իրանի հարավում գտնվող Բուշեր քաղաքում:
Ռեզաեին այս հայտարարությունն արել է Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամների՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպություն (AEOI) և դրա տարբեր օբյեկտներ, այդ թվում՝ Թեհրանի հետազոտական ռեակտոր կատարած այցից հետո:
Նա նշել է, որ անդամներն այցելել են նաև AEOI-ի ռադիոիզոտոպների արտադրության համալիր և տեղեկացվել են այս ոլորտում վերջին զարգացումների, առաջընթացի և գործունեության մասին:
AEOI-ի ղեկավար Մոհամմադ Էսլամիին վկայակոչելով՝ Ռեզաեին ընդգծել է, որ Բուշերի ատոմակայանի 2-րդ և 3-րդ էներգաբլոկների շինարարությունն ամբողջությամբ իրականացվում է իրանական ընկերությունների կողմից:
Հաղորդման համաձայն՝ Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին ընդգծել է, որ հանձնաժողովի անդամների ներկայությունն այս պահին AEOI-ում ուղերձ է իրանական ազգի բոլոր հակառակորդներին:
Հանձնաժողովի նախագահը հայտարարել է Իրանի թշնամիներին.
«Իրանի միջուկային արդյունաբերությունը չի կարող կանգնեցվել: Մենք կանգնած ենք միջուկային արդյունաբերության կողքին մինչև վերջին շունչը և երբեք չենք նահանջի»:
Անի Վարդանյան





























