Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ մնացած ամբողջ կյանքի տարիները ու ժամանակը կնվիրեմ սուրբ Արցախին. ինչո՞ւ Անաստաս Իսրայելյանը դուրս եկավ ԱԻՊ Խորհրդից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը դադարեցրել է իր անդամակցությունն «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդում»:
«Այս որոշումը ես կայացրել եմ ոչ թե հեշտությամբ, այլ՝ խորապես գիտակցելով իմ անցած ճանապարը և ունեցած մեծ պատասխանատվությունը Արցախի և արցախցիների հանդեպ: Այսուհետ ես ևս շարունակելու եմ իմ պայքարը՝ ամբողջությամբ ներդնելով իմ գիտելիքն ու ներուժը Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հայրենանվեր գործի մեջ։ Ակնկալելով նաև ձեր աջակցությունը, ինչպես միշտ»,- հայտարարել է Անաստաս Իսրայելյանը:

2023 թվականից հետո իր ակտիվ գործունեությունը ծավալելով Երևանում՝ ինչո՞ւ անակնկալ կերպով Անաստաս Իսրայելյանը որոշեց դուրս գալ Խորհրդից, փորձեցինք պարզել նրանից, սակայն նա նշեց, որ առաջիկայում հանդես է գալու մամուլի ասուլիսով և կտա բոլոր հարցերի պատասխանները: ArmLur.am-ի հետ զրույցում նա նաև նշեց, որ Խորհրդից դուրս գալու համար տևական ժամանակ է արդեն ինչ մտածում էր:

«Ես շարունակելու եմ իմ պայքարը նոր ձևաչափով:
Հանուն արդարության!
Հանուն արժանապատվության!
Իմ մնացած ամբողջ կյանքի տարիները ու ժամանակը ես կնվիրեմ Սուրբ Արցախին»,- եզրափակեց Անաստաս Իսրայելյանը:

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս