
Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հեռանալու գործընթացը նոր փուլ է թևակոխում:
Հայտնել էինք, որ Արամ Հովհաննիսյանի և ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանի վերջին լուրջ բախումը տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարած այցից հետո։ Այդ օրերին մի խումբ քաղաքական և քաղաքացիական ակտիվիստներ փորձել էին բողոքի ակցիա անցկացնել արտաքին գործերի նախարարության շենքի առջև։
Ոստիկանության արձագանքը, ըստ իրավապաշտպանների և դիտորդների, եղել է անհամաչափ, ուղեկցված ուժի կիրառմամբ։ Նույն այդ միջադեպի վերաբերյալ ծառայողական քննարկումը վերածվել է լարված վիճաբանության Արփինե Սարգսյանի և Արամ Հովհաննիսյանի միջև, որի ընթացքում հնչել են փոխադարձ վիրավորանքներ։ Այդ դեպքը դարձել է վճռական Հովհաննիսյանի համար։
Եվ ահա Հովհաննիսյանի հեռանալուց հետո Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ու «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը դատի են տվել Ներքին գործերի նախարարությանը և հայցում նշել, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ծառայողների գործողությունները, որոնք հանգեցրել են հայցվորներ «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցի և Արման Բաբաջանյանի հավաքների ազատության իրավունքի, ազատ տեղաշարժի, անմարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքների խախտմանը, ոչ իրավաչափ ճանաչել։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․