Ռուսաստանը երեքշաբթի վաղ առավոտյան անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարձակումներ է իրականացրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի և Օդեսա նավահանգստային քաղաքի վրա։
Օդեսայի նահանգապետ Օլեգ Կիպերը հայտնել է, որ երեքշաբթի օրը Ռուսաստանի կողմից բնակելի շենքերի վրա հասցված հարվածների հետևանքով 59-ամյա տղամարդ է զոհվել, ևս չորս մարդ վիրավորվել է։
Հաղորդվում է, որ մի քանի մարդ վիրավորվել է առնվազն յոթ թաղամասում տեղի ունեցած հարձակումների հետևանքով, այրվել են շենքեր և մեքենաներ։
Անի Վարդանյան






























