Ռուսաստանը ճանաչում է Արցախը որպես Ադրբեջանի տարածք. Մարիա Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել է, որ չնայած ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին իր ելույթում անդրադարձել է Արցախի իրավիճակի պատմական, սոցիալական և մշակութային հարցերին, Ռուսաստանը ճանաչում է այդ տարածաշրջանը որպես Ադրբեջանի տարածք։

«Ռուսաստանը պաշտոնապես ճանաչում է այս տարածաշրջանը որպես Ադրբեջանի տարածք, չնայած Մեդինսկին անդրադարձել է պատմական ասպեկտին, սոցիալական և մշակութային առանձնահատկություններին և ժողովրդի ցավին»,- պարզաբանել է դիվանագետը։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին RT հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև կար վիճելի տարածաշրջան՝ Ղարաբաղը»։ Արձագանքելով այս հայտարարությանը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նրան խորհուրդ էր տվել «չվնասել միջպետական հարաբերությունները՝ կեղծ հայտարարություններ անելով, որոնք դուրս են նրա իրավասության սահմաններից»։

Անի Վարդանյան




Լրահոս