Հանրապետության տարածքում հունիսի 10-ի ցերեկը, 11-13-ի կեսօրից հետո, 14-ի և 15-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 11-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 10-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, հունիսի 11-14-ը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում հունիսի 10-ի ցերեկը, 12-15-ի երեկոյան և 15-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 11-ին, 12-14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հունիսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 35.2°C (2006թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 8.5°C (1976թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 21.4°C:




























