1 րոպե լռություն՝ «Հիլսբորո» մարզադաշտի զոհերի հիշատակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի աշխատակիցները (FA) այսօր մի րոպե լռությամբ նշել են «Հիլսբորո» մարզադաշտում տեղի ունեցած ողբերգության 25-ամյակը, որը 96 մարդու կյանք է խլել. հայտնում է ИТАР-ТАСС-ը:

1989-ի ապրիլի 5-ին անգլիական Շեֆիլդ քաղաքի «Հիլսբորո» մարզադաշտում Անգլիայի գավաթի խաղարկության 1/2 եզրափակչում «Նոտտինգեմ Ֆորեստ» և «Լիվերպուլ» թիմերի միջև հանդիպման ժամանակ ոստիկանությունը մարզադաշտի պարսպապատված հատված էր թույլ տվել մտնել շատ ավելի մեծ թվով մարդկանց, քան այնտեղ կարող էին տեղավորվել:

Արդյունքում հրմշտոց էր սկսվել: Միջադեպի արդյունքում 96 մարդ զոհվել էր, ևս 766-ը՝ վնասվածքներ ստացել:

«Վեմբլի» մարզադաշտում FA-ի աշխատակիցների լռության րոպեն սկսվել է տեղական ժամանակով ժամը 15:06-ին` այն նույն րոպեին, երբ դադարեցվել էր «Նոտտինգեմ Ֆորեստ»-ի և «Լիվերպուլ»-ի խաղը. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

1800361_630804490343750_8028591235642956141_n

Ի հիշատակ ողբերգության զոհերի՝ շաբաթվա վերջին կայացած Անգլիայի առաջնության խաղերը սկսվել են նախատեսվածից 7 րոպե ուշ:




Լրահոս