Armenian text to speach

Անդրանիկ Թևանյանը` Դավիթ Համբարձումյանի վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր ArmLur.am-ի հետ զրույցում «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը խոսեց Դավիթ Համբարձումյանին վարչապետ առաջադրելու և անվստահություն հայտնելու գործընթացի մասին․

«Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ցանկացած գործիքակազմում՝ այդ թվում անվստահություն հայտնելը կիրառելի է, բայց այդ ամենի համար ժողովրդի աջակցությունն է հարկավոր։ Մնացածը տակտիկայի հարց է»,- ասաց Անդրանիկ Թևանյանը։

Նշենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին։ Այս մասին գրել է խմբակցության նախագահ Հայկ Մամիջանյանը։

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը սույն թվականի հունիսի 7-ին կայացած նիստում միաձայն որոշեց «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնել՝ որպես թեկնածու առաջադրելով Մասիս համայնքի ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին»,-գրել է Մամիջանյանը։

Մարիանա Սարգսյան 




Լրահոս