Armenian text to speach

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հունիսի 10-ին՝ ժամը 15։08-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքում՝ սպորտդպրոցի մոտակայքում, ավտոմեքենան սահել և ընկել է Չիչխան գետը․ ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները գետից դուրս են բերել «Opel» մակնիշի ավտոմեքենան․ տուժածներ չկան:




Լրահոս