Armenian text to speach

Ավստրիայի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն 10 մարդ է կյանքից զրկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվել, նույնքան մարդ էլ վիրավորվել է:

Երեքշաբթի առավոտյան Ավստրիայի երկրորդ խոշոր քաղաքի դպրոցներից մեկում կրակոցներ են լսվել։

Ըստ Ավստրիական լրատվական գործակալության՝ կասկածյալը նույնպես մահացել է՝ զոհերի ընդհանուր թիվը հասել է 10-ի։

Ոստիկանությունը հայտնել է, որ կրակոցների մասին տեղեկություն ստանալուց անմիջապես հետո ժամանել է դպրոց։ «Հետագա վտանգ չի սպասվում»,- նշել է ոստիկանությունը՝ ավելացնելով, որ աշակերտները տարհանվել են և հոգեբանական աջակցություն են ստանում իրենց ծնողների հետ միասին։

Գրացի քաղաքապետ Էլկե Կարը նշել է, որ զոհվածների թվում են առնվազն յոթ աշակերտ ՝ այս հարձակումը որակելով որպես «սարսափելի ողբերգություն»։

Ըստ տեղեկությունների՝ առաջին կրակոցները լսվել են մոտավորապես առավոտյան ժամը 10-ին, և հարձակումը տեղի է ունեցել ավագ դպրոցի երկու դասարաններում, որտեղ սովորում են 14 տարեկան և ավելի բարձր տարիքի աշակերտներ։

ԶԼՄ-ները հաղորդում են, որ հանցագործը, ով ինքնասպան է եղել, դպրոցի նախկին աշակերտ է։ Այս դեպքը համարվում է երկրի ամենածանր զանգվածային հրաձգություններից մեկը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսնակը սպանությունները որակել է «բացարձակապես սարսափելի և ողբերգական»՝ խորին ցավակցություն հայտնելով զոհերի ընտանիքներին և ողջ Գրաց քաղաքին։

Ավստրիայի կանցլեր Քրիստիան Շտոքերը ժամանել է դեպքի վայր:




Լրահոս