
Այսօր կկայանա ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Բորուսիա»- «Վոլֆսբուրգ» հանդիպումը:
Դորտմունդցիների պաշտոնական կայքը ներկայացրել է տանտերերի հավանական մեկնարկային կազմը:
Ըստ կայքի տվյալների, մեկնարկային կազմում տեղ կգտնի նաև Հայաստանի հավաքականի և դորտմունդյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Նա հանդես կգա աջ կիսապաշտպանի դիրքում: «Բորուսիան» այսօրվա խաղում կունենա հետևյալ տեսքը. Բորուսիա. Վայդենֆելեր, Պիշչեկ, Պապաստատոպուլոս, Հումելս, Դուրմ, Կել, Յոյիչ, Գրոսկրոյց, Ռոյս, Մխիթարյան, Լեւանդովսկի։
Նշենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին: