Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ VIP սրահում կսպասեն Վեհափառին. ովքեր են գնալու օդանավակայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ հայտնի դարձավ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկ օրով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այսօր գիշերը 01:00-ին Վեհափառը վերադառնում է Հայաստան ու ընդդիմադիրները ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների պատրաստվում են նրան դիմավորել օդանավակայանում:

Հիմա ամեն ինչ հերթով:

Ըստ պաշտոնական հաղորդագրության Վեհափառը հանդիպում է ունեցել Կալկաթայի Սուրբ Նազարեթ Եկեղեցու և Հայոց Մարդասիրական ճեմարանի հոգաբարձուների հետ ճեմարանի գործունեությանն ու համայնքային կյանքին առնչվող հարցերի շուրջ ու արդեն վերադառնում է Հայաստան:

Այս ամենին զուգահեռ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս կոչերով, այն է պետք է համախմբել ու փոխել Կաթողիկոսին:

Այսօր առավոտյան Փաշինյանը հայտարարեց. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սիրելի հավատավոր հետեւորդներ․

Որպես Ձեզնից մեկը դիմում եմ Ձեզ․ մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու եւ Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։

Այս փուլում պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար։ Համակարգող խմբի անդամ կարող են դառնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այն հետեւորդները»,-հավելելով, թե պետք է խումբ ձևավորվի Կաթողիկոսին հեռացնելու պահանջով:

Փաշինյանի հայտարարությունը վրդովվեցրել է ընդդիմադիրներին ու «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ առաջարկում է օդանավակայանում դիվավորել Վեհափառին. «Սիրելի հայրենակիցներ, այս գիշեր, ժամը 01:00-ին Վեհափառ Հայրապետը վերադառնալու է Երևան։ Առաջարկում եմ այդ ժամին հավաքվել «Զվարթնոց» օդանավակայանում և դիմավորել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Մեր եկեղեցին պետք է հստակ իմանա, որ մենք՝ հավատավոր ժողովուրդս, իր կողքին ենք։ Եկեղեցու թշնամիներն էլ պետք է դա լավ գիտակցեն։ Վստահ եմ՝ ճիշտ կազմակերպված դիմադրությունը կստիպի ՀՀ իշխանություններին, ինչպես նաև նրանց հովանավորներին, ետ կանգնել հերթական պիղծ մտադրությունից։
Եվ այսպես, քույրեր և եղբայրներ, հավաքվում ենք «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի մոտ այս գիշեր ժամը 00:00-ին՝ դիմավորելու Վեհափառ Հայրապետին»:

Այս հայտարարությունից հետո ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն էլ կոչ արեց օդանավակայանում դիմավորել Վեհափառին:

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս