5%-ով ավելացել են գազի սպառման ծավալները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները 2014 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 7,7%-ով՝ կազմելով 719.1 միլիոն խ.մ:

Նշված ժամանակահատվածում իրացվել է 674 միլիոն խ.մ, ինչը 5%-ով ավելի է 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

Նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ 30,5%- ով ավելացել են էներգետիկայի ոլորտի կողմից սպառման ծավալները՝ կազմելով 212.7 մլն խ.մ:

8%-ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների և 2,7%- ով այլ սպառողների կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 105 մլն խ.մ եւ 85.3 մլն խ.մ:

2014 թվականի առաջին եռամսյակում 29,4%-ով նվազել են արդյունաբերության ոլորտի եւ 3,2%-ով բնակչության կողմից սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 48.9 մլն խ.մ եւ 222 մլն խ.մ:




Լրահոս