ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծափերով, «Վեհափառ» վանկարկումներով դիմավորեցին Գարեգին Բ-ին ինչ եղավ գիշերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հավաքված հավատավոր ժողովուրդը ծափողջույններով ու «Վեհափառ» վանկարկումներով դիմավորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Լրագրողների հետ զրույցում Գարեգին Բ-ն ասաց, որ եկեղեցուն և եկեղեցականներին վերաբերող հարցերը եկեղեցու կարգաց ու կանոնաց համաձայն՝ քննարկվում են համապատասխան մարմինների կողմից։

«Մեր խորը գոհունակությունն ենք հայտնում, որ այս ուշ ժամին դուք համախբմվել եք այստեղ։ Գիտենք, որ դուք այստեղ եք՝ ձեր վրդովմունքն արտահայտելու վերջին օրերին եկեղեցականների և եկեղեցու հանդեպ հանրապետության վարչապետի կողմից թույլ տրված արտահայտությունների առնչությամբ։

Սիրելիներ, գիտենք, որ այդ արտահայտությունները համընդհանուր վրդովմունք են առաջ բերել մեր ժողովրդի զավակաց մոտ՝ ի սփյուռս աշխարհի։ Հավատում եմ, որ Աստծո ողորմությամբ ու օգնականությամբ ձեզ հետ միասին խոհեմորեն, առանց ավելորդ հուզականության, ընդվզումների, պիտի կարողանաք հաղթահարել այս դժվարությունը։ Ամուր մնացեք ձեր հավատքի և առ եկեղեցին ունեցած ձեր սիրո և հավատարմության մեջ։

Մենք ձեր այս վերաբերունքը գնահատում ենք, բայց նաև ցանկանում ենք ասել, որ այն առավել ևս պարտավորեցնում է մեզ՝ եկեղեցականներիս մեր առաքելությունը նույն նվիրումով և հավատամությամբ առ ձեզ, առ հայրենին մեզ իրականացնելու արդյունավետ կերպով, անշեղորեն և մեր հորդորը պետք է լինի միաժամանակ, որ այս դժվարին ժամանակներում ամուր ու հաստատուն պահեք միաբանությունը ազգային մեր կյանքում։ Թույլ չտանք, որ մեր կյանքում տեղ գտնեն այնպիսի արարքներ ու գործողություններ, որոնք կվտանգեն ազգային մեր միասնությունը։

Մենք հավատում ենք, որ մեր միասնական ջանքերով ու կարողությունների մեկտեղումով պիտի կարողանանք դիմակայել բոլոր փորձություններին ու հաղթել մեր դժվարությունները, լավատեսությամբ, հույսով ու հավատով կերտել մեր և մեր զավակների վաղվա պայծառ օրը։ Աստված օգնական ու պահապան մեր ժողովրդին այսօր և հավիտանս»։

Վեհափառը նաև շեշտեց որ ցավ է ապրում, որ այս ուշ ժամին դուք առաջնորդված առ եկեղեցին ունեցած ձեր սիրով եկեք եք այստեղ ձեր հավատարմությունը արտահայտելու հայոց Հայրապետի առջև։

Հավաքվածներն տերունական աղոթք հնչեցրեցին, այսուհետև վեհափառն հորդորեց հավաքվածների գնալ տուն՝ իրենց հետ տանելով Ամենայն հայոց հայրապետի օրհնությունը։




Լրահոս