Վերջին շրջանում արցախցիների մոտ կար ներքին խոսակցություններ, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ հանդիսացող Նժդեհ Իսկանդարյանին նշանակել են Արցախի պետնախարար:
Այսօր՝ հունիսի 11-ին, Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցած ԱԻՊ Խորհրդի մամուլի ասուլիսի ժամանակ ‹‹Ժողովուրդ›› օրաթերթի հնչեցրած այն հարցին՝ ճի՞շտ են այն խոսակցությունները, որ Արցախը նոր պետնախարար ունի՝ ի դեմս Նժդեհ Իսկանդարյանի, հաստատեց հենց ինքը Նժդեհ Իսկանդարյանը:
«Չէի կարող խոսել պետական ինստիտուտների դերի մասին և ստանալով առաջարկ՝ ինքս լքել այդ շարքերը: Ես իմ ունակությունների չափով կանգնած եմ լինելու պետականության կողքին»,- Խորհրդի մամուլի ասուլիսի ժամանակ մեր տեղեկութոյւնները հաստատելով՝ ասել է Նժդեհ Իսկանդարյանը:
Հիշեցնենք, որ 2023 թվականին Արցախի Հանրապետության պետնախարար է նշանակվել Արթուր Հարությունյանը, Արցախի հայաթափումից հետո պետնախարար է նշանակվել Արցախի Քաղաքաշինության նախկին նախարար Արամ Սարգսյանը, իսկ արդեն 2025 թվականին պետնախարար է նշանակվել Նժդեհ Իսկանդարյանը:
Նանիկ Աղասյան


























































































