ArmԼur.am-ի տեղեկությունների համաձայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հնչեցրած արտահայտությունների մասով պատասխանն է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։
ArmLur.am-ին հայտնի դարձավ,որ երկրորդ արտահայտության մասով դեռ ժամկետ կա ներկայացնելու։
Հիշեցնենք, որ ԱԺ անկուսակցական պատգամավոր, ԱԺ ՄԻՊ և ՀՀ հարցերի հանձնաժողովի ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ Թագուհի Թովմասյանը գրում է․
«📢 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) վարույթ է հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ:
Ես դիմումով պահանջել էի վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած վարքագծի վերաբերյալ: Հանձնաժողովից երեկ տեղեկացրել են ինձ, որ
2025 թվականի մայիսի 15-ին արդեն հարուցվել է վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ թիվ 07/2025/Վ/Վ վարույթը՝ հիմք ընդունելով միջադեպի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։
Ուշադրության կենտրոնում են եղել հետևյալ դրվագները․
🔸 «Համբալ» արտահայտությունը
🔸 «Վեր ընկի տեղդ, ներվերս չուտես» արտահայտությունը
🔸 «Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» սպառնալիքն ու կրկնվող անհարգալից խոսքը
🔎 Հարկ է նկատել, որ հանրային բարձր պատասխանատվություն կրող յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի՝ իր վարքագիծն ու խոսքը չեն կարող լինել անսահմանափակ։ Դրանք պետք է լինեն իրավունքի և բարոյականության շրջանակներում։
Նիկոլ Փաշինյանի վարքագիծը խաթարում է իշխանության նկատմամբ հանրային վստահությունը, սրում է ինստիտուցիոնալ քայքայման ռիսկերը և խախտում է քաղաքացի-պետություն հարաբերությունների հիմքը՝ հարգանքը։
Այս վարքագիծը իշխանության շահարկում է՝ ընդդիմախոսներին նվաստացնելու և ժողովրդավարական դիսկուրսը ճնշելու համար։
📌 Ոչ մի օրենք թույլ չի՛ տալիս պաշտոնյային՝ լինի նա նույնիսկ վարչապետ, դուրս գալ պատասխանատվության դաշտից՝ հղում անելով իր «նյարդերին» կամ «հույզերին»։
🛑 Հուսամ, որ սա իրավական նախադեպ է դառնալու։ Եւ ԿԿՀ-ի վարույթը ձևական չի լինի, այլ որոշմամբ կփաստի, որ պետության ներսում անգամ սահմանադրական ինստիտուտներն արձագանքում են իշխանական անթուլատրելի վարքի դրսևորմանը:
🧭 Նաև այս ձևաչափով պահանջում եմ Հանձնաժողովից՝
✔️ Հանրային բաց ու թափանցիկ քննություն,
✔️ Պատշաճ մասնագիտական գնահատական:
Վարչապետը չի՛ կարող շարունակել իրեն դրսևորել որպես իրավունքից վեր կանգնած անձ։
Պետական պատիվը սկսվում է խոսքից։
Իսկ պետության հեղինակությունը՝ պահվածքից»,- գրել է պատգամավորը։
Քնար Մանուկյան





























