Armenian text to speach

ՈւՂԻՂ. Դատավոր Արտուշ Գաբրիելյանին դատարան են բերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դատավոր Արտուշ Գափրիելյանին դատարան են բերում, դատարանը լեփ լեցուն է։

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ 10.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։

Մասնավորապես, պարզվել է, որ Գ. Խ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել իր մտերիմի՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի հետ՝ կաշառքի դիմաց վերջինիս վարույթում գտնվող քրեական գործով արհեստական հիմքերի ստեղծմամբ Զ.Ս.-ի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու, եւ որոշումը սահմանված կարգով փորձագիտական հիմնարկ չուղարկելու եղանակով՝ դատաքննությունն անհարկի ձգձգելու, եւ արդյունքում հանցանքի կատարման վաղեմության ժամկետները լրանալու հիմքով՝ մեղադրյալին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ»։

 




Լրահոս