ArmLur.am-ի տեղեկություններով հանրահայտ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը՝ երկար դադարից հետո, հուլիսի 11-ին summer fest-ի շրջանակներում հանդես կգա իր կատարումներով, որը կանցկացվի Dalma Garden Mall-ի կայանատեղիում (Dalma Parking):
Համերգը խոստանում է լինել տարվա ամենասպասված երաժշտական իրադարձություններից մեկը՝ հագեցած գունագեղ շոուով և կենդանի երաժշտությամբ: Տոմսերի վաճառքը արդեն մեկնարկվել է TellCel-ում:
Ըստ տոմսարկղային հարթակի՝ • Տոմսերի գները սկսվում են՝ 6,000 դրամից։ • Ամենաբարձր արժեքով տոմսերն են՝ 45,000–60,000 դրամ։ • Տոմսերի մեծ մասը արդեն վաճառվել է, և հասանելի են սահմանափակ քանակով տեղեր՝ հատկապես ցածր կարգի տոմսերի հատվածում։ Համերգի ընթացքում Լիլիթ Հովհաննիսյանը կկատարի ինչպես իր հին և սիրված հիթերը, այնպես էլ նոր երգերը, որոնք սիրվել են հանրության կողմից։
Մարիանա Սարգսյան





























