
2018 թվականին ՔՊ-ականները գալով իշխանության ժողովրդին բարեկեցիկ ապրելու խոստումներ տվեցին: Որոշ ժամանակ անց հանրությունը տեսավ, որ ոչ թե ժողովրդի, այլ իրենց՝ քպ-ականների կյանքը բարելավվեց:
Մենք ներկայացնում ենք, թե այս ընթացքում, որ ՔՊ-ականի կինը կամ ամուսինը պաշտոն ստացավ:
Պատգամավոր զույգեր են Նարեկ Բաբայանը և Լենա Նազարյանը: Պատգամավոր Նարեկ Բաբայանը 2018-2021 թվականերին զբաղեցրել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը:
Այնուհետև՝ 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել: Նրա կինը՝ Լենա Նազարյանը, 2019թ. հունվարի 15-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:
2024 թվականին ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը նշանակվել է «Հայփոստ»-ի տնօրեն:
2024 թվականին ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի ամուսինը՝ Դավիթ Բանուչյանը, զբաղեցրել է Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի պաշտոնը:
ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ամուսինը՝ Դավիթ Կարապետյանը, 2021 թվականին աշխատանքի է ընդունվել ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում՝ որպես նախարարի խորհրդական։
Նաև հիշեցնենք վերջին թարմ օրինակը․ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ հունիսի 4-ին գրել էր, որ «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումային կենտրոնի ղեկավար է նշանակվել Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը։
Նանիկ Աղասյան