Armenian text to speach

Իրանում մեթանոլ տեղափոխող նավում հրդեհ է բռնկվել. կան զոհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի Կարմիր խաչի մամուլի խոսնակ Մոջթաբա Խալեդին հայտնել է, որ Բուշեհր նահանգի Դիր քաղաքում գտնվող «Քավեհ մեթանոլ» գործարանի նավահանգստում մեթանոլ տեղափոխող նավում հրդեհ է բռնկվել:

«Նախնական տեղեկությունների համաձայն՝ հրդեհի հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 3-ը վիրավորվել են, իսկ վիրավորների վիճակի, վթարի պատճառի և փրկարարական գործողության մանրամասների մասին լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն ավելի ուշ», – հայտնել է Մոջթաբա Խալեդին։

Դեպքի վայրում դեռևս աշխատում են փրկարարական խմբերը, անվտանգության միջոցառումները շարունակվում են։

Անի Վարդանյան




Լրահոս