
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 4-10-ը:
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ հունիսի 4-ին, 8-ին և 9-ին
◾️ Նոր Նորքում՝ հունիսի 4-ին և 7-ին
◾️ Արաբկիրում՝ հունիսի 6-ին,
◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Նոր Նորքում՝ հունիսի 4-ին, 9-ին և 10-ին,
◾️ Կենտրոնում՝ հունիսի 4-ին և 9-ին,
◾️ Շենգավիթում՝ հունիսի 10-ին,
◾️ Արաբկիրում չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։