ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է
«Ժողովուրդի» տեղեկությունների համաձայն` երեկ Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան է վերադարձել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, ով Դուբայ էր մեկնել իր 55-ամյակը նշելու համար: Ծառուկյանը Երեւան է վերադարձել`   մասնակցելու ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի մոր հուղարկավորությանը: Ըստ մեր տեղեկությունների` Ծառուկյանի հետ  Երեւան է վերադարձել նաեւ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ՈՒՐԱԽ Է
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը նամակ է հղել Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին` նշելով,  որ ուրախ է եղել Երեւանում կայացած ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նիստի ժամանակ հյուրընկալել Փաշազադեին: «Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ քննարկումները եւ այդ գործընթացում հոգեւոր առաջնորդների մեր առաքելությունը կարեւոր ձեռքբերում է, որն անկասկած կնպաստի ոգու, փոխըմբռնման ու հանդուրժողականության ամրագրմանը»,-ասված է Գարեգին Բ-ի նամակում: Հիշեցնենք, որ երկու երկրների հոգեւոր առաջնորդները  որոշել են իրենց հետագա հանդիպումներից մեկն իրականացնել մարտական գոտում։

ՄԱՀԱԿ ՉԷ
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հերքել է տեղեկությունները, թե ոստիկանությունը միտումնավոր ճնշում գործադրելու նպատակով է վերջին օրերին  ձերբակալում եւ կալանավորում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համակիրներին: «Ոստիկանությունը մահակ չէ, որ զբաղվի դրանով»,-«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ոստիկանապետը: Անդրադառնալով այն խոսակցություններին, թե  կատարվածի կապակցությամբ Գագիկ Ծառուկյանն իրենից հաշվետվություն է պահանջել, ոստիկանապետն ասել է. «Գագիկ Ծառուկյանն ինձանից բացատրություն չի պահանջել, իսկ ես հաշվետու չեմ ոչ մեկին, բացի հասարակությունից»:




Լրահոս