Մարզիչներն ու ֆուտբոլիստները պետք է փորձեն փոխել իրավիճակը, ցավոք, ես չկարողացա․ Սպալետի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին հայտարարել է, որ պաշտոնանկությունն անարդար չի համարում:

«Երբ գլխավորում ես ազգային հավաքականը, չես կարող որևէ արդարացում փնտրել: Ի տարբերություն ակումբի՝ հավաքականում կազմը կարող ես փոխել, եթե ինչ-որ բան չի աշխատում:

Մարզիչներն ու ֆուտբոլիստները պետք է փորձեն փոխել իրավիճակը: Ցավոք, ես չկարողացա»,- ասել է Սպալետին:

ԱԱ-2026-ի Եվրոպական գոտու ընտրական մրցաշարում Իտալիան մեկնարկել է Նորվեգիայի դեմ խաղում 0:3 հաշվով պարտությամբ, իսկ հետո 2:0 հաշվով հաղթել է Մոլդովայի թիմին:




Լրահոս