
Ռուսաստանը ծրագրում է գրավել Օդեսան, այնուհետև հասնել Մոլդովայի և Ռումինիայի հետ սահմանին: Այս մասին Օդեսայում անցկացվող Ուկրաինա-Հարավ-Արևելյան Եվրոպա գագաթնաժողովում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Մենք այսօր այստեղ ենք՝ մեր գեղեցիկ Օդեսայում: Այս գեղեցիկ քաղաքը թիրախ է Ռուսաստանի համար… Ռուսական ռազմական ծրագրերը մատնանշում են այս տարածաշրջանը՝ Օդեսան, այնուհետև Մոլդովայի և Ռումինիայի հետ սահմանը», – ասել է Զելենսկին: