Armenian text to speach

Ֆուտբոլի ֆեդերացիայում հիստերիկայով չեն զիջում Նիկոլ Փաշինյանին.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նիկոլ Փաշինյանի հիստերիկան եւ ոչ ադեկվատ ռեակցիաները աստիճանաբար տարածում են գտնում նրա կառավարման տարբեր օղակներում: «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ անգամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան է լրագրողական հարցումներին ագրեսիվ արձագանքում:

Նախ հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 14-ին «Առաջին հայկական ճակատի» կողմից տեսանյութ տարածվեց, որ «ՀՖՖ-ի պահնորդական ծառայություն մատուցող ՀՖՖ անվտանգության պետը անհամաչափ ուժ եւ բռնություն է կիրառում Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի ավարտից հետո խաղադաշտում հայտնված անչափահաս երկրպագուի նկատմամբ՝ բռունցքով հարվածելով երեխայի դեմքին: Սա այն դեպքում, երբ երեխան արդեն իսկ «բռնված» էր, եւ դիմադրություն ցույց չէր տալիս։

Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՖՖ՝ պարզելու`

  1. արդյո՞ք այդ աշխատակիցն ազատվել է աշխատանքից
  2. ի՞նչ պայմանագիր է կնքվել ՍՊ ընկերության եւ ՀՖՖ-ի միջեւ ծառայությունների մատուցման համար, եւ որքա՞ն է կազմել մատուցված ծառայությունների արժեքը
  3. խնդրում ենք տրամադրել պայմանագրի օրինակը։

Այս պարզ շարադրանքին ՀՖՖ-ն պատասխանել է հիստերիկայով՝ հետ չմնալով Նիկոլ Փաշինյանի կողմից կիրառվող հուզական զեղումներից:

«ՀՖՖ հաստիքացուցակում առկա չէ «անվտանգության պետ», հաստիք/պաշտոն, ուստի նշվածի կապակցությամբ խնդրում ենք այսուհետեւ զերծ մնալ ապատեղեկատվութուն տարածելուց»։

ՀՖՖ-ում լավ չեն հասկացել թերեւս, որ այդ տեղեկությունը վաղուց է տարածվել. տարածել է «Առաջին հայկական ճակատը»: Ընդ որում, ՀՖՖ-ն չի հերքել, որ իրենց անվտանգության հարցերով ծառայություն մատուցողը բռնություն է կիրառել երիտասարդի նկատմամբ: Իսկ «Ժողովուրդ» օրաթերթն ընդամենը հարցմամբ փորձում էր ճշգրտումներ անել թեմայի վերաբերյալ, որի առիթով ստացել է անադեկվատ, հիստերիկ պատասխան:

Ինչ վերաբերում է մյուս հարցերին, ապա ՀՖՖ-ից ընդհանրապես չեն պատասխանել դրանց. սա ոչ այլ ինչ է, քան անպատասխանատու վարքագիծ ՀՀ քաղաքացիների նկատմամբ:

Հիշեցնենք, որ նույն աղբյուրներից ստացած տեղեկության համաձայն՝ երիտասարդին ծեծի ենթարկած Նորայր Ավետիսյանը ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի ընկերն է, եւ նրա միջոցով ՀՖՖ-ն շուրջ 90 միլիոնի պայմանագիր է կնքել այդ ընկերության հետ, որի մասին ֆեդերացիան «Ժողովուրդ» օրաթերթին կասկածելի կերպով որեւէ տեղեկություն չի տրամադրում: Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ հսկայական գումարներ են նման եղանակով ծախսվում, որի մասին՝ առաջիկայում:

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նպատակ ունի առաջիկայում փողոցում պայքարի նոր փուլ սկսել: Բագրատ Սրբազանն ու իր թիմակիցներն այս ժամանակահատվածում կոնկրետ պլաններ են գծում՝ հայրենի իշխանությունների հրաժարականի պահանջով: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Բագրատ Սրբազանից պարզել՝ արդյո՞ք ինքն ու իր թիմը պատրաստվում են մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին եւ ո՞ր քաղաքական ուժի հետ: Սրբազանը հայտարարեց, որ ինքը չի պատրատվում որեւէ ընտրության մասնակցել Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների հետ. «Ես ընտրություններին չեմ պատրատվում որեւէ ձեւով մասնակցել: Դու չես կարող չափվել չարիքի հետ, հոգեւոր ընկալմամբ դու չես կարող լեգիտիմացնել չարիքին, ասես՝ դու էլ մեկն ես, ես էլ մեկն եմ, արի՛ գնանք մրցենք… Ո՛չ, մեր Տերը այդպես չի վարվել չարիքի հետ: Մի բան է արել՝ նախ արհամարհել է, հետը երբեք ուղիղ չի խոսել, հետո ասել է՝ անցի՛ր, կորի՛, կորսվի՛ր այստեղից: Չարիքի հետ երբեք մի՛ մրցիր», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է Սրբազանը:

 

 

 

 

 

 

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի կողմից համակարգում կադրային ջարդը շարունակվում է։ Մարտի 20-ին կոմիտեի նախագահ նշանակված Արթուր Նահապետյանը ապրիլ ամսից մինչեւ հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնից ազատել է վարչության մոտ 5 պետի. 10 քննիչի։ Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական կայքում 12 պաշտոնյաների ազատման հրամանները պաշտոնապես հրապարակվել են, սակայն նրանց թիվը ավելի շատ է, ու «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ կադրային ջարդը համակարգի ներսում դեռ շարոունակվում է։ Հայտնել էինք, որ ազատվածներից մեկը եղել է Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղար Գերասիմ Մկրտչյանը, որը կոմիտեի նախագահի որոշման դեմ ընդվզել է, կռիվ է տվել ու չի ցանկացել ինքնակամ դիմում գրել եւ հեռանալ համակարգից. սակայն նրա դիմադրությունն արդյունք չի տվել: «Ժողովուրդ» օրաթերթի՝ իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները չեն բացառում, որ Գերասիմ Մկրտչյանի պաշտոնանկության պատճառը փոխկապակցված է հայտնի «գազի բանդայի» հետ, որը բացահայտեց «Ժողովուրդ» օրաթերթը, եւ ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հաղորդման հիման վրա վարույթ հարուցվեց:

 

 

 

Ընդդիմադիր պատգամավորները Նիկոլ Փաշինյանի իշխանությանը մերկացնող ելույթների, կոռուպցիոն բացահայտումների համար հայտնվել են թիրախում: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ քաղաքական հրահանգով՝ ուժայինները վերից վար փորփրում են 4 կանանց կյանքը: Խոսքը Աննա Գրիգորյանի, Թագուհի Թովմասյանի, Ագնեսա Խամոյանի եւ Քրիստինե Վարդանյանի մասին է: Ուժային կառույցները քաղաքական հրահանգ են ստացել ակտիվ այս քառյակի նկատմամբ ամեն գնով քրեական վարույթներ հարուցել: Օպերատիվ աշխատակիցները հետեւում են նրանց, փորփրում անցյալը, ընտանիքի անդամներին, բարեկամներին, որ ինչ-որ թեմաներ գտնեն: Իհարկե, արդեն նրանցից շատերի բարեկամները, ընտանիքի անդամներն ազատվել են տարբեր աշխատանքներից, բայց խնդիր է դրված վարկաբեկիչ գործեր հարուցել այս պատգամավորների նկատմամբ: Անգամ լուսանկարել են պատգամավորներին՝ միասին սրճարանում նստած: Իրավապահները նաեւ փորձում են գտնել մարդկանց, ովքեր կհամաձայնեն դիմումներ գրել պատգամավորների դեմ: Եվ այդ, բնականաբար կեղծ, սարքովի դիմումների հիման վրա գործեր կհարուցվեն: Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է վերացնել պայքարի բոլոր օջախները՝ մեծ կամ փոքր:

 




Լրահոս