
Կոշիկի գործարանների ավելի քան 10 հազար բանվորներ, որոնք արտադրում են այնպիսի ընկերությունների արտադրանք, ինչպիսիք են Nike-ը և Adidas-ը, միացել են Չինաստանի հարավում անցկացվող գործադուլին:
Բանվորները պահանջում են աշխատանքի պայմանների բարելավում: Որոշ տվյալների համաձայն՝ ակցիան սկսվել է այն բանից հետո, երբ Գուանդուն պրովինցիայի ձեռնարկություններից մեկի աշխատակիցները պատահաբար իմացել են, որ պաշտոնապես նրանք գրանցված են որպես ժամանակավոր աշխատողներ:
Ֆաբրիկան, որի մասին խոսվում է, պատկանում է թայվանյան Pou Chen կորպորացիային և կոշիկ է արտադրում տասնյակ հայտնի համաշխարհային ընկերությունների համար. տեղեկացնում է BBC-ն: