
Մարտունի քաղաքում փլուզման վտանգի առաջ կանգնած 4 շենք կա, որոնք բնակեցված են Ադրբեջանից բռնագաղթվածներով:
Մարտունու քաղաքապետարանից տեղեկացրին, որ ներկայումս Նոր թաղամասի 3 եռահարկ շենքերի շինարարությունը ընթացքի մեջ է: Շինարարությունը պլանավորում են ավարտել 2-3 տարվա ընթացքում:
Նախատեսվում է նմանատիպ ևս 4 շենք կառուցել:
Քաղաքապետարանից դժվարացան հստակեցնել, թե ովքեր բնակություն կհաստատեն նորակառույց շենքերում, քանի որ այդ հարցերը դեռ հստակեցման փուլում են:
Այնինչ փախստականները հույս ունեն, որ Նոր թաղամասում կառուցվող շենքերից իրենց էլ բնակարաններ կտրամադրվեն: