Armenian text to speach

Սիմիդյանը որպես եկամուտ չի նշել մեքենայի վաճառքից ստացված գումարը տեխնիկական վրիպակի հետևանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանն արձագանքել է մամուլի հրապարակումներին, համաձայն պարզաբանման՝ Սիմիդյանը որպես եկամուտ չի նշել մեքենայի վաճառքից ստացված գումարը՝ տեխնիկական վրիպակի հետևանքով։

«Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի՝ «Հակոբ Սիմիդյանը որպես եկամուտ չի նշել մեքենայի վաճառքից ստացված գումարը. նախարարի ունեցվածքը»  վերտառությամբ գրառման, հայտնում եմ, որ տեղի  ունեցել տեխնիկական վրիպակ։

Ուղղման դիմումն արդեն իսկ  ուղարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, տվյալներն կթարմացվեն»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր․

Հակոբ Սիմիդյանը ո՛չ 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի համաձայն է անշարժ գույք հայտարարագրել, ո՛չ էլ 2019 թվականի տարեկան հայտարարագրում։

Համաձայն հաշվետու տարվա հայտարարագրի՝ Սիմիդյանը շահագործում է սեփականության իրավունքով իրեն չպատկանող անհատական բնակելի տունը, որը գտնվում է Երեւանում։

Հակոբ Սիմիդյանը 2019 թվականի տարեկան հայտարարագրում տրանսպորտային միջոցներ չի հայտարարագրել, սակայն 2024 թվականի հայտարարագրում վաճառել է 2013 թվականին ձեռք բերած, 1991 թվականի արտադրության BMW մակնիշի մեքենան։ Մեքենան գնող կողմին վաճառվել է 400 հազար ՀՀ դրամով, սակայն այս մասին տարեկան եկամուտներում Սիմիդյանը հայտարարագրում չի նշել։

Նրա բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին կազմել են 3 հազար 258 դրամ, այնինչ տարեսկզբին կազմել էին 1 մլն 931 հազար ՀՀ դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 200 հազար դրամ։

Սիմիդյանը, որպես հաշվետու տարվա եկամուտ, հայտարարագրել է միայն շրջակա միջավայրի նախարարությունից ստացած աշխատանքի վարձատրությունը՝ 21 մլն 259 հազար դրամը։ Այս ցանկում Սիմիդյանը, որպես եկամուտ, չի նշել մեքենայի վաճառքից ձեւավորված գումարը։
Ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 5 մլն 148 հազար դրամ»։




Լրահոս