Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականից հետո ՔՊ-ի թեկնածուն Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նա հավելել է, որ Մեխակյանի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ «նա լավագույն թեկնածուն է և, թերևս, միակն է՝ կառավարման գործընթացում մասնակցել է մի քանի համայնքներում և քաջատեղյակ է խնդիրներին»։
Խուդաթյանը հավելել է, որ ՔՊ կուսակցության վարչությունն ունի որոշում, որ Արգիշտի Մեխակյանը Էջմիածնում կգլխավորի ՔՊ ընտրացուցակը։
Հիշեցնենք, որ դեռ հունիսի 7-ին հայտնել էինք Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Էջմիածին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանն ու համայնքի ղեկավարի մյուս տեղակալ Մհեր Մկրտչյանը հրաժարական կտան:
Armlur.am-ի տեղեկությունների համաձայն` հայրենի իշխանությունները պատրաստվում են Էջմիածնում արտահերթ ընտրություններ անցկացնել:
Armlur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետի թեկնածուի փնտրտուքի մեջ է ու կարծես, թե արդեն գտել է: Մեր աղբյուրները նշում են, որ Փաշինյանի «սրտի» թեկնածուն Արմավիրի մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Արգիշտի Մեխակյանն է:
Վերջինիս արդեն Փաշինյանը տեղելացրել է, որ պետք է հանդիպումներ սկսի, կարողանա էջմածինցիներին համոզել ընտրել իրեն:





























