ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Ռուսաստանի քաղաքացիներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ և հայտարարել Վաշինգտոնի ցանկության մասին՝ կառուցողական համագործակցություն հաստատել Մոսկվայի հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար։
«Ամերիկացի ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել ռուս ժողովրդին Ռուսաստանի օրվա կապակցությամբ», – ասվում է Ռուբիոյի գրավոր հայտարարության մեջ, որը տարածել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
«Մենք օգտվում ենք այս հնարավորությունից՝ վերահաստատելու Միացյալ Նահանգների հանձնառությունը Ռուսաստանի Դաշնության հետ կառուցողական համագործակցությանը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկարատև խաղաղություն ապահովելու համար: Մենք հույս ունենք, որ խաղաղությունը կնպաստի մեր երկու երկրների միջև ավելի փոխշահավետ հարաբերությունների հաստատմանը», – հավելել է պետքարտուղարը:

























































































