Համաձայն «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկությունների` «Արմավիա» ընկերությունն իր վարձակալած ինքնաթիռները հետ է վերադարձնում, քանի որ ճնշում են գործադրում նրա վրա: Մեր աղբյուրների պնդմամբ` Միխայիլ Բաղդասարովին Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է ստիպել այդ քայլին գնալ, որպեսզի նա ճարահատյալ վաճառի «Արմավիա»-ն: Տեղեկությունը ճշտելու համար նախ դիմեցինք Միքայել Բաղդասարովին, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Փոխարենը «Արմավիա»-ի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նանա Ավետիսովան ասաց, որ այդ տեղեկությունները չի մեկնաբանելու:
Ի դեպ, վերջին ժամանակներս «Արմավիա» ընկերությունում լուրջ փոփոխություններ են կատարվում: Օրերս ընկերության ղեկավար Միխայիլ Բաղդասարովը հայտարարեց, որ իրենք վաճառում են ինքնաթիռները եւ ավելի էժաններն են գնելու:
ԲԱՂԴԱՍԱՐՈՎԻՆ ՃՆՇՈ՞ՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ