Armenian text to speach

Իսրայելի կողմից Գազայում մարդասիրական օգնության բաշխման կետի վրա հարձակման հետևանքով զnհվել է 10 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Առնվազն տասը մարդ է զոհվել Գազայի հատվածում մարդասիրական օգնության բաշխման կետի վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով։

Գազայում մարդասիրական օգնության բաշխման կետում պաղեստինցիների վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն տասը մարդ, հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել Գազայի կենտրոնական հատվածում, մոտ 200 մարդ վիրավորվել է։
«Ալ Ջազիրան» նաև հաղորդել է անկլավի հարավային մասի, այդ թվում՝ Խան Յունիս քաղաքի վրա հասցված զանգվածային օդային և հրետանային հարվածների մասին։
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Իսրայելի զինված ուժերը վերսկսեցին ռազմական գործողությունները Գազայում՝ ինտենսիվ հարվածներ հասցնելով անկլավին, այդպիսով խախտելով հունվարին ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը։

Անի Վարդանյան




Լրահոս