Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է նոր՝ անխոցելի և պաշտպանված միջուկային օբյեկտի գործարկման մասին։
«Նոր օբյեկտն ամբողջությամբ կառուցված է և գտնվում է անվտանգ, անխոցելի վայրում։ Հարստացման գործընթացը կսկսվի, հենց որ ավարտվի կենտրոնախույսների (centrifuge) տեղադրումը», – ասել է Էսլամին։
Հայտարարությունը հնչել է ԱԷՄԳ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումից հետո։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի միջուկային գործակալության 35 երկրներից բաղկացած կառավարիչների խորհուրդը հինգշաբթի օրը բանաձև էր ընդունել, ըստ որի գրեթե 20 տարվա ընթացքում առաջին անգամ Իրանը խախտել է իր միջուկային էներգիայի չտարածման պարտավորությունները, հայտնել են դիվանագետները փակ դռների հետևում կայացած հանդիպման ժամանակ։
Քաղաքական բանաձևը առաջարկվել է Միացյալ Նահանգների և եվրոպական եռյակի՝ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Կամալվանդին քննադատել է ԱԷՄԳ-ի որոշումը՝ այն որակելով որպես Արևմուտքի կողմից կոշտ ռազմավարական սխալ։
«Նրանք սխալմամբ կարծում են, որ քաղաքական ճնշումը կարող է ստիպել Իրանին նահանջել իր օրինական դիրքորոշումներից»- հայտնել է Կամալվանդին:
Անի Վարդանյան





























