Armenian text to speach

Խոշոր հրդեհ՝ Իրանի նավահանգստում. 10 նավ է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հինգշաբթի վաղ առավոտյան Իրանի հարավային Հորմոզգան նահանգում տեղի ունեցած ավերիչ հրդեհի հետևանքով տասը նավ է այրվել, այս մասին հայտնում է իրանական Mehr News Agency-ին։
Հինգշաբթի վաղ առավոտյան լայնածավալ հրդեհ է բռնկվել Ջավադ ալ-Աեմմե նավահանգստում: Հորմոզգանի նահանգի ճգնաժամային կառավարման գլխավոր տնօրեն Մեհրդադ Հասան-Զադեն հաստատել է միջադեպը՝ նշելով, որ հրդեհը սկսվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում:
Նա հայտնել է նաև, որ մարզի բոլոր լոգիստիկ հնարավորությունները մոբիլիզացվել են՝ հրդեհը զսպելու և դրա տարածումը կանխելու համար։
Հրդեհի պատճառը դեռևս անհայտ է, հետաքննությունը շարունակվում է։

Անի Վարդանյան




Լրահոս