Armenian text to speach

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի արձագանքը՝ Արթուր Չախոյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի ձեռքին է «Դավիթ Անհաղթի» զբոսայգու կադաստրային փաստաթուղթը: Համայնքային իշխանության համառ ու հետևողական ջանքերի շնորհիվ տասնամյակներ շարունակ տարբեր կազմակերպությունների երկարաժամկետ հատկացված այս տարածքը վերադարձվել է համայնքին: Հիմա ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականացվում: Դրանք նոր չէ, որ մեկնարկել են: Նախ զբոսայգին տնօրինող կազմակերպության հետ են ձեռք բերել պայմանավորվածություն, որ երկուստեք կիրականացնեն բարեկարգումը, բայց հետագայում տվյալ կազմակերպությունը չի իրականացրել իր պարտավորությունները: Իրավական ճանապարհով վերջապես համայնքային հողը վերադարձրել են համայնքին:

Արտակ Հովակիմյանի խոսքով՝ կառուցել են ջրահեռացման համակարգ, խմելու ջուր ու էլեկտրականություն են քաշել, արված աշխատանքների մեծ մասն իր բնորոշմամբ հողի տակ է, մնացած աշխատանքներն են լայն թափով են ընթանում: Նախորդ տարվա հոկտեմբերից դադարեցրել են շինաշխանտանքները, իրենց նպատակը որոկյալ արդյունք ունենալն է, եղել, գարնանն էլ եղանակային պայմանները բարենպաստ չեն եղել, որ աշխատանքները ակտիվ ընթանան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում․




Լրահոս