ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախկին դատավորները դատարան են եկել կալանավորված Արտուշ Գաբրիելյանի համար․ ովքեր են նրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Խաչիկ Ղազարյանի նախագահությամբ կայացավ Երևանի քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի և մյուսների գործի քննությունը։

Դատավորը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նա ընկերոջ՝ Գալուստ Խուրշուդյանի օժանդակությամբ Զոհրաբ Սիխարուլիձեից (Յեզգատյան) պահանջել է խոշոր չափերով կաշառք։

Զոհրաբ Սիխարուլիձեի վերաբերյալ 2011 թվականին թմրանյութերի ապօրինի շրջանառությանն առնվող քրեական գործ է ուղարկվել դատարան, որը մակագրվել է դատավոր Արտուշ Գաբիելյանին, սակայն գործի քննությունից 6 ամիս անց Գաբրիելյանը կասեցրել է դրա վարույթը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղադրյալը քրոնիկ հիվանդություն է ունեցել։ 2023-ի հունվարին, այսինքն՝ կասեցումից 12 տարի անց, Գաբրիելյանը վերսկսել է գործի վարույթը և քննում էր մինչև հիմա։

Ըստ Գաբիելյանի վերաբերյալ վարույթի՝ գործի քննությունը վերսկսելուց հետո է նա կաշառք պահանջել մեղադրյալից։ Այսօրվա նիստի մեկնարկին Արտուշ Գաբրիելյանը, կաշառքի օժանդակության մեջ մեղադրվող Գալուստ Խուրշուդյանն ու Զոհրաբ Սիխարուլիձեն առարկեցին ուղիղ հեռարձակման, տեսանկարահանման և լուսանկարահանման դեմ։

Ավելին ուշագրավ էր, որ դատարն էին եկել նախկի դատավորներ ի պաշտպանություն իրենց գործընկեր կալանքի տակ գտնվող Արտուշ Գաբրիելյանի։

Մասնավորապես դատարն էր եկել նախկին դատավոր Վարդան Գրիգորյանը։

Դատավոր Վարդան Արմենակի Գրիգորյանի վարույթում էին քննվում քաղաքական գործիչ, ՀՀ նախագահի նախկին թեկանծու Անդիրաս Ղուկասյանի, «ՄԱՊ-ի Ալիկ» անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի, նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի եղբորորդու՝ Սեդրակ Օսիպյանի եւ այլոց վարույթները։

Մյուս նախկին դատավորը, որը դատարն էր եկել հանուն Արտուշ Գաբրիլյանի՝ Արթուր Օհանյանն էր, որի վարույթում էր քննվում «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների գործը։

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը մայիսի 1-ից կալանքի տակ է։ Քրեական հետապնդման ընթացում, մինչև նրա վերաբեյալ վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելը, նա պահպանելու է դատավորի կարգավիճակը, ինչպես նաև օգտվելու է դատավորի համար նախատեսված սոցիալական երաշխիքներից, այդ թվում՝ ստանալու է աշխատավարձ։

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան

 




Լրահոս