Չարլզ Երրորդ թագավորը և թագուհի Քամիլան իրենց խորը ցավակցություններն են հայտնել Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ։
«Մենք խորապես ցնցված ենք այս առավոտ Ահմադաբադում տեղի ունեցած ողբերգական դեպքից։ Մեր աղոթում ենք և խորին ցավակցություններ հայտնում տարբեր երկրներից տուժած բոլոր անձանց ընտանիքներին և մտերիմներին», – ասված է թագավորի հայտարարության մեջ։
Թագավորը հատուկ շնորհակալություն է հայտնել արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցներին և բոլոր նրանց, ովքեր օգնություն ու աջակցություն են ցուցաբերում այս ողբերգական պահին։
Անի Վարդանյան
























