Armenian text to speach

Հնդկաստանի ավիավթարից ողջ մնացածներ կարծես թե չկան. Ահմադաբադի ոստիկանապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հնդկաստանի Ահմադաբադի քաղաքային ոստիկանության կոմիսարը հայտնել է, որ, կարծես թե, ողջ մնացածներ չկան։ «Կարծես թե ինքնաթիռի վթարի հետևանքով ողջ մնացածներ չկան», – Associated Press-ին հայտնել է կոմիսար Գ.Ս. Մալիկը։

Նա հավելել է, որ քանի որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել բնակելի թաղամասում, «որոշ տեղացիներ նույնպես մահացել են»։

Հիշեցնենք, որ Հնդկական հեռուստատեսային լրատվական ալիքները հաղորդել են, որ ինքնաթիռը կործանվել է Ահմադաբադի բժշկական քոլեջին կից բնակելի համալիրի ճաշասենյակի վրա։

ԱՄՆ-ի կառավարությունը իր հերթինհայտարարել է, որ պատրաստ է ուղարկել խումբ՝ Air India-ի ինքնաթիռի կործանման հետաքննությանը նպաստելու համար, եթե հնդիկ պաշտոնյաները խնդրեն։

Իսկ Հնդկաստանի բանակը 130 մարդ է տեղակայել տարածքում, այդ թվում՝ բժիշկներ և շտապօգնության աշխատակիցներ ։




Լրահոս