Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե եւս մեկ նիստ չկայանա, ՔՊ–ն Էջմիածնի ԺՊ կընտրի Արգիշտի Մեխակյանին. Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արգիշտի Մեխակյանը եղել է Խոյ համայնքի համայնքապետը, եւ Խոյ ու Վաղարշապատ համայնքների խոշորացումը բացառապես մենք դիտարկում ենք քաղաքական ենթատեքստում։ Այս մասին այսօր՝ հունիսի 12–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Վաղարշապատի ավագանու «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ իշխանությունները որոշել են միավորել այս երկու համայնքները, որպեսզի իրենց թեկնածու Արգիշտի Մեխակյանը հնարավորություն ունենա դառնալ համայնքի ղեկավար։

«Այլ խնդիր չկա, հակառակ դեպքում եթե այս խոշորացումը համայնքների շահերից ելնելով են անում, 2021 թվականի ՏԻՄ ընտրությունների ժամանակ ինչու չխոշորացվեց, կամ ինչու Արաքս համայնքը չի միանում Վաղարշապատ համայնքին։ Միայն Խոյն է միանում 17 գյուղական համայնքով։ Դա արվում է, որպեսզի կարողանան բավարար ձայներ ապահովեն։ ՔՊ–ի կարծիքով, իրենք այնտեղ ունեն որոշակի ընտրազանգված, որը իմ կարծիքով այդպես չէ։ Վստահ եմ, որ եթե այդ սցենարով ընտրություններ լինեն, մենք դա բոլորս կտեսնենք»,–ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ է լինելու, եթե ավագանու նիստի չկայանա, Խաչատրյանը պատասխանեց. «Ընթացակարգի համաձայն 1/3–ի պահանջով ևս մեկ նիստ կպահանջենք համայնքի ղեկավարի ընտրության նույն օրակարգով։ Եթե դա էլ չկայանա, ինձ թվում է իրենք այսօր հայտարարել են տարբեր լրատվամիջոցներով, որ Արմավիրի մարզպետ Մեխակյանին նշանակելու են Վաղարշապատ համայնքի ժամանակավոր պաշտոնակատար։

Ես ուզում եմ ուղղակի հասկանամ այդ դեպքում, ու՞ր է իրենց փրայմերիզները։ Գյումրիում, Փարաքարում, փրայմերիզով ընտրեցին, ինչի՞ էջմիածնեցիներին դա չեն հարցնում, ի՞նչ է, Էջմիածինցիներին այդքան չեն սիրո՞ւմ, թե՞ գիտեն, որ Էջմիածնում իրենց ռեյտինգը բավականին ցածր է, պատմական նվազագույնի է հասել»։

Նշենք, որ այսօր ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ՔՊ–ն որոշում է կայացրել, որ պետք է Վաղարշապատում ավագանու նոր ընտրություններ տեղի ունենան, իսկ դրա համար պետք է երկու անգամ ավագանին չընտրի համայնքի ղեկավար։

Նշենք, որ ՔՊ–ն հայտարարել է, որ իրենց թեկնածուն Արմավիրի մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Արգիշտի Մեխակյանն է։ Քանի որ վերջինս Խոյ համայնքից է, իսկ օրենսդրությունը պահանջում է, որ համայնքի ղեկավարը լինի տվյալ համայնքի բնակիչ, ՔՊ–ն որոշել է Խոյ եւ Վաղարշապատ համայնքները միավորել։

Ավագանու այդ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Արգիշտի Մեխակյանը։

Նշենք, որ Վաղարշապատի ավագանին ունի 27 անդամ, որից 15–ը ՔՊ–ից են, 10–ը՝ «Էջմիածին» դաշինքից եւ 2–ը՝ «Հայրենատեր» կուսակցությունից։

Հիշեցնենք, այս տարվա մայիսի 21–ին համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարական էր տվել Դիանա Գասպարյանը:




Լրահոս