
Այսօր 16.30-ի սահմաններում Հրազդանում Armlur.am-ի թղթակիցը տեղեկացրեց, որ Անդրանիկ պողոտայում այրվել է Ռաֆ մակնիշի ավտոմեքենան:
Մեքենայում գտնվող վարորդը և մեկ ուղևորը՝ այրվածքներով տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն:
Դեպքի վայր է ժամանել հրշեջ փրկարարական ծառայության մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է 14. 35-ի սահմաններում:
Հրդեհի բռնկման հավանական պատճառը մարտկոցի տաքացումից է եղել: