Armenian text to speach

Մենակ Ադրբեջանու՞մ են նշում Կուրբան Բայրամը, որ ձեր վարչապետը շնորհավորում է, դե, թող հերքի, որ Արցախը, նախնական պայմանավորվածության արդյունքում, չի հանձնել Ադրբեջանին. Արթուր Վանեցյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դե, թող հիմա հերքի Նիկոլ Փաշինյանը, որ Արցախը, նախնական պայմանավորվածության արդյունքում, չի հանձնել Ադրբեջանին, 4000-ից ավելի երեխեքի գլուխը չի կերել Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով, ու մինչև այսօր էլ զիջումների է գնում: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Իսկ ձեր վարչապետը, որ ուրախ-ուրախ Էրդողանի գիքրը ձեռքը գնում է Թուրքիա և նկարվում է, որ իսլամական աշխարհի կարևորագույն տոնը շնորհավորում է, բայց միայն Ադրբեջանին: Մենակ Ադրբեջանու՞մ են նշում Կուրբան Բայրամը, որ ձեր վարչապետը շնորհավորում է»,-ասաց նա:




Լրահոս