Armenian text to speach

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իսրայելը վաղ առավոտյան հարվածներ է հասցրել Իրանին։ Մայրաքաղաք Թեհրանում պայթյուններ են լսվել։  Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։Հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել Թեհրանի բնակելի շենքերին։

Հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին։ Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայան մտնող բոլոր չվերթերը կասեցվել են։ Պայթյուններ են լսվել նաև Իրանի հյուսիսային Սպահանի նահանգում։Իսրայելի բանակը հայտարարություն է տարածել՝ հաստատելով Իրանի նկատմամբ իրականացված հարվածը։

Ըստ հայտարարության՝ հարվածներ են հասցվել ռազմական հրամանատարական կենտրոնների, ռազմական օբյեկտների, կենտրոնակայանների և միջուկային օբյեկտների։Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ թիրախավորվել են Նաթանզում գտնվող ուրանի հարստացման գլխավոր օբյեկտը և Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը, ինչպես նաև միջուկային ոլորտի առաջատար գիտնականները և պաշտոնյաները։Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ Թել Ավիվի օդային տարածքը փակ է բոլոր տեսակի թռիչքների համար։

Իրանը խոստացել է կոշտ պատասխան տալ Իսրայելի հարվածներին՝ մեղադրելով ԱՄՆ-ին դրանց աջակցելու մեջ։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ուղերձ է հղել հարվածների առնչությամբ՝ խոստանալով, որ երկիրն անպատիժ չի թողնի այս հարձակումը։ Նա հաստատել է, որ հարվածների հետևանքով զոհվել են մի քանի հրամանատարներ և գիտնականներ։




Լրահոս