Armenian text to speach

Թրամփը Ազգային անվտանգության խորհուրդ է հրավիրել Իսրայելի կողմից Իրանին հարվածելու հարցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կշարունակվեն՝ չնայած Իսրայելի հարվածներին:  Այս մասին Fox News-ին ասել է ԱՄՆ առաջնորդը։

«Իրանը չի կարող միջուկային ռումբ ունենալ, և մենք հույս ունենք վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Տեսնենք», – X սոցիալական ցանցում Թրամփի խոսքերն է մեջբերել Fox News-ի լրագրող Ջենիֆեր Գրիֆինը։Գրառման մեջ նշվում է, որ վերջին օրերին նախագահ Թրամփը մի քանի անգամ խոսել է վարչապետ Նեթանյահուի հետ։ «Նախագահ Թրամփը նախապես տեղյակ էր հարվածներից։ Դա անակնկալ չի եղել, բայց ԱՄՆ-ն ռազմական առումով ներգրավված չէր, և հույս ունի, որ Իրանը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ», – նշում է լրագրողը։

ԱՄՆ իշխանություններն ակնկալում են, որ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա հունիսի 15-ին, ինչպես և նախատեսված է։Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր «Վեր հառնող առյուծ» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է Իրանի միջուկային ծրագրի դեմ։

Նա զգուշացրել էր, որ հարվածները կշարունակվեն։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը դա անվանել է «կանխարգելիչ հարված» և իր հայրենակիցներին զգուշացրել Իրանի պատասխան հարձակման մասին։




Լրահոս