Armlur.am-ը տեղեկացավ, որ այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում, որտեղ պետք է քննարկվի Հայկ Սարգսյանի զինծառայողների հետ կապված նախագիծը, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու: Armlur.am-ի տեղեկացավ, որ Սուրեն Պապիկյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, ինչի համար ներկա չի լիենլու: ԱԺ կներկայնա նրա տեղակալը Արման Սարգսյանը: Այս մասին հայտնեց Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Մայիսի 22-ին՝ Կառավարության նիստի ընթացքում, Սուրեն Պապիկյանը ներկայացրեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած՝ զինվորական ծառայության մասին նախագիծը, և Կառավարությունը առաջարկեց փոփոխություններ՝
Պարտադիր զինվորական ծառայություն անցնել ընդամենը 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ։
Պարտադիր զինվորական ծառայություն անցնել 4 ամիս և վճարել 18 միլիոն դրամ։
Մինչև 16 տարին լրանալը (զինվորական հաշվառման տարիք) ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու պետական տուրք սահմանել 15 միլիոն դրամ։
Սոնա Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում․


























































































