Փաշինյանին նամակ է գրել, բողոքում է, որ եղբոր դատավարությունը խախտումներով է ընթանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատավարության և դատական համակարգների մասին բողոքները լայն թափով շարունակվում է սրանալ։ Այս անգամ ArmLur.am-ին ահազանգած Նաիրա Պետրոսյանը պնդում է, որ իր եղբորը մեղադրում են թմրամիջոցների վաճառքի մեջ, այնինչ, ըստ Պետրոսյանի, եղբայրը միայն օգտագործել է, ոչ թե վաճառել։

Նաիրա Պետրոսյանը նաև ֆեյսբուքյան նամակ է ուղարկել Նիկոլ Փաշինյանին․

«Եղբայրս Սերգեյ Պ.-ն բախվել է անարդարության․ 2 տարի առաջ եղբորս թմրանյութերի իրացման համար մեղադրանք է առաջադրվել 393-րդ 3-մաս 2 կետով։ (6-12տ) 2 տարի դատը անընդհատ հետաձգվել է: Այն տղան Արտյոմ Ս., որի մոտ ոստիկանները հայտնաբերել են թմրանյութը, ասում է՝ իմը չի, Սերգեինն է։
Արտյոմ Ս.-ն առաջին օրվանից ազատության մեջ է, իսկ եղբայրս 2 տարի կալանքի տակ է։

Տանը ունենք 85 տարեկան հաշմանդամ մայր պարկինսոն, շաքարային դիաբետ,  տեսողության 80%-ով կույր է։
Անգամ տնային կալանքի չի կիրառվում գոնե ծնողին օգնի, ես առավոտից աշխատում եմ՝ 85 ամյա մորս թողնելով տանը։
Վերջին դատին ՝ հունիսի 2-ին․
Մեր հանրային պաշտպանը հայտարարեց, որ չի կարող եղբորս պաշտպանը լինել,  քանի որ նա բարեկամ է Արտյոմ Ս.-ին։

Այս 2 տարիների ընթացքում մեզ խաբել են մատնահետքերի եզրակացություն և այլ ապացույցներ վերացրել։

Գործը Արագածոտնի մարզի Աշտարակի առաջին ատյանի դատարանում է, եղբայրս դիմել է Արդարադատության նախարարին։
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ անտարբեր մի անցեք մեր դիմումին
ԱՌԱԿՆԵՐ 21:13»,- Փաշինյանին ուղղված նամակում գրել է քաղաքացին։

Քաղաքացին նամակն ավարտել է աստվածաշնչյան առակի խորհրդով,ինչպես վերջերս վարչապետն է սաղմոսներ գրում ֆեյսբուքյան պատին, այն է՝ «Ով ականջը փակում է աղքատին լացի առջև, ինքը նույնպես կաղաղակի ու չի լսվի»։

Կինն արդար դատաքննություն է պահանջում, քանի որ փաստաբանական ծառայություններ ձեռտք բերելու և պատշաճ պաշտպանություն իրականացնելու հնարավորություն չունի։

Էմմա Միքայելյան




Լրահոս