
Իրանում լարվածության ֆոնին նաև վտանգված է հայ համայնքի անվտանգությունը:
Ներկայումս Իրանում բնակվում է շուրջ 60-80.000 հայ: Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է: Իրանում հայերը հիմնականում քաղաքաբնակներ են, ապրում են Թեհրանում, Սպահանում և նրա հարակից շրջաններ` Շահինշահրում, Փերիայում, ինչպես նաև Թավրիզում, Ուրմիայում, Արաքում, Էնզելիիում, Ռեշտում, Ղազվինում, Ահվազում, Աբադանում և Շիրազում: Իրանահայերի հիմնական մասը արհեստավորներ, գործարարներ ու առևտրականներ են: Կան մեծ թվով մտավորականներ՝ բժիշկներ, իրավաբաններ, ճարտարագետներ, ճարտարապետներ, ուսուցիչներ, դասախոսներ, ինժեներներ, պետական հիմնարկների ծառայողներ և այլն:
Հիշեցնենք, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է ավելի քան 100 անօդաչու թռչող սարք: Հիմնականում թիրախավորվել են Թեհրան և Սպահան քաղաքները:
Անի Վարդանյան