Armenian text to speach

Իրանը այլևս չի հանդուրժի Իսրայելի ագրեսիան. Իրանի զինված ուժեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի տարբեր մասերի վրա Իսրայելի հարձակումներին արձագանքելով՝ Իսլամական Հանրապետության բանակը հայտարարել է, որ այլևս չի հանդուրժելու իսրայելցի մանկասպանների ագրեսիան։

«Արյունարբու, բռնակալ սիոնիստական ռեժիմը օդային ագրեսիա է սկսել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի դեմ՝ հարձակվելով մեր երկրի մի քանի վայրերի վրա։ Մինչ օրս մենք ձեռնպահ էինք մնացել պատերազմի ճանապարհ բացելուց, բայց բանակը՝ ուս-ուսի կանգնած ԻՀՊԿ-ի հետ, չի հանդուրժի անմաքուր մանկասպանների կողմից այս ագրեսիան և մեր հայրենակիցների թափած արյունը։ Նեթանյահուին դառը դաս է սպասվում», – ասվում է բանակի հայտարարության մեջ։
«Մեր սիրելի ժողովուրդը պետք է հանգիստ մնա։ Մերժեք ցանկացած լուր, հատկապես այն լուրերը, որոնք հնարավոր է տարածվեն այս ռեժիմի գործակալների կողմից։ Խուսափեք մոտենալ ռազմական բազաներին և սպասեք այն պահին, երբ Առաջնորդը կհանձնարարի ամբողջ ազգին համակարգված գործողություններ իրականացնել։ Այս պահին բանակի և ԻՀՊԿ մարտական ուժերը մարտնչում են օդում:Հետագա արդյունքները կհաղորդվեն իրանական ժողովրդին պատշաճ ժամանակին»։

Անի Վարդանյան




Լրահոս