Armenian text to speach

Իրանը հաստատել է առնվազն վեց միջուկային գիտնականների սպшնության լուրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իսրայելը հարձակման հենց առաջին ժամերին թիրախավորել է միջուկային գիտնականներին, ովքեր, ինչպես պնդում են, ունեին միջուկային զենք պատրաստելու և նախագծելու խորը գիտելիքներ: Մոտ 25 գիտնական է թիրախավորվել, սակայն մինչև այժմ հաստատվել է առնվազն 6 գիտնականի մահը:

Իրանը մինչ այժմ հաստատել է, որ գիշերային իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն վեց միջուկային գիտնական։
Նրանցից ամենահայտնին Ֆերեյդուն Աբբասին է՝ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավարը։

Երկրորդ նույնականացված անձը՝ Մոհամմադ Մեհդի Թեհրանչին է, ով եղել է Թեհրանի Իսլամական Ազադ համալսարանի նախագահը։
Աբդոլհամիդ Մինուչեհրը, Ահմադ Ռեզա Զոլֆաղարին և Ամիրհոսեյն Ֆեղին եղել են Թեհրանի Շահիդ Բեհեշթի համալսարանի դասախոսներ։
Վեցերորդ զոհը նույնականացվել է միայն ազգանունով՝ Մոթալեբիզադե։
Ավելի վաղ հրապարակված տեսաուղերձում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սկսել է «Աճող առյուծ» ռազմական լայնածավալ գործողությունը, որի նպատակն է չեզոքացնել իրանական սպառնալիքը «Իսրայելի գոյատևման համար»։
Նա հավելել է, որ հարվածները «կշարունակվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի»։

Անի Վարդանյան




Լրահոս