«Բարեբախտաբար, շատ պատգամավորներ չեն խոսում. իրենք էլ գիտեն, որ լավ չեն խոսելու, դրա համար էլ չեն խոսում»:
Լռությունը, հատկապես Ազգային Ժողովում, ոսկու արժեք ունի: Դիցուք Շմայսը հիմնավոր տեղ ուներ մշտապես պապանձվածների շարքում, ու դրանից առաջինն ինքն էր շահում: Սակայն նախօրեին Առաքել Մովսիսյանը որոշեց խոսել, եւ ահա հիմա էլ բոլորը նրա մասին են խոսում: Պատգամավորներ կան, որոնց լռությունն է «զարդարում»: Նրանց խոսքը եթե հանկարծ խոսափողից է տարածվում, դառնում է բումերանգ ու շատ արագ հարվածում նմաններին: Հավանաբար, եզակի դեպքերից է, որ Սերգո Երիցյանի հետ կարելի է համաձայնել: Չնայած Սերգո Երիցյանը լեզվի տեսչության պետի պաշտոնակատարն է, այնուամենայնիվ, հաճախ նրա ասածն էլ իրեն է հարվածում: